Բաժիններ՝

«Ինչ-որ շատ ազդեցիկ մեկն ուզում է վերադառնալ ազգային հավաքական». Մոուրինիոն՝ դե Խեային քննադատելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակնարկել է, որ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կապված է այն բանի հետ, որ Իսպանիայում շատ են սկսել քննադատել Դավիթ դե Խեային:

«Ինչո՞ւ են դե Խեային շատ քննադատում Իսպանիայում: Գիտե՞ք՝ ես գիտեմ: Որովհետև ինչ-որ շատ ազդեցիկ մեկն ուզում է վերադառնալ ազգային հավաքական:

Բայց դա շատ դժվար կլինի նրա համար, քանի որ աշխարհի լավագույն դարպասապահը խաղում է թիմում»,- ասել է Մոուրինիոն:

Մոուրինիոյին հարցրել են՝ ում նա նկատի ունի, ինչին ի պատասխան՝ Մոուրինիոն ասել է, թե իրեն դուր է գալիս այդ ֆուտբոլիստը, իրենք միասին չեմպիոն են դարձել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս