Բաժիններ՝

Կարլսենի և Կարուանայի տասներորդ անընդմեջ ոչ-ոքին

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցախաղում հերթական ոչ-ոքին է գրանցվել:

Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնության համար մրցախաղում հերթական ոչ-ոքին է գրանցվել: Աշխարհի գործող չեմպիոն նորվեգ Մագնուս Կարլսենը և հավակնորդ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան էլի չեն կարողացել հաղթել միմյանց՝ պարտիայի 54-րդ քայլին կիսելով միավորը: Այժմ գրոսմայստերներն ունեն 5-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում այսքան անընդմեջ ոչ-ոքի արդյունք գրանցվել էր միայն 1995 թվականին Անանդի և Գարի Կասպարովի մրցախաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս