«Չկան ռուս-թուրքական հարաբերություններ, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ»

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի մոսկովյան թղթակից Հաքան Աքսայն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մասնակցել էին «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի կառուցման աշխատանքների ավարտն ազդարարող արարողությանը։

Ըստ հոդվածի հեղինակ՝ այն, որ նախագահները Ստամբուլում մասնակցեցին նման արարողությանը, դա ավելի շատ յուրատեսակ ուղերձ էր արևմտյան պետություններին, որոնց հետ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավ ժամանակաշրջան չեն ապրում։

Թուրք թղթակիցը, վերլուծելով վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները և դրանցում առկա «ջերմացումը», նշում է.

«Ռուս-թուրքական հարաբերություններն այլևս նախկինի պես չեն։ Ռուս-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին չկան։ Կան Պուտին-Էրդողան հարաբերություններ»։

Վերլուծաբանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հակասություններ մի շարք առանցքային հարցերում, որոնցից  է օրինակ սիրիական ճգնաժամը։ Ըստ նրա՝  3 տարի առաջ Թուրքիայի օդուժի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի հետևանքները դեռևս պահպանվել են Թուրքիայի համար։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս