Պուտինը մեկնում է Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին մեկնելու է Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը:

Նա նաև տեղեկացրել է, որ արարողությանը ներկա է գտնվելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 27-ին մասնակցել էր Ստամբուլում կայացած սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովին:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930