Բաժիններ՝

2019 թվականին նախատեսվում է վերջնական լուծել Գառնու ջրագծի խնդիրը

ՀՀ Կառավարությունը նախատեսում է մասամբ ֆինանսավորել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի խմելու ջրագիծը փոխելու ծրագիրը:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը և հավելեց, որ համայնքի միջոցները նույնպես կներդրվեն այդ խնդրի լուծման համար:

Նրա խոսքով՝ իրենք շատ աշխատանք ունեն իրականացնելու` Գառնին ավելի լավ համայնք դարձնելու առումով:

«Մենք բավականին մեծ ծրագրեր ունենք, օրինակ՝ 2019 թվականին, ծրագրում ենք վերանորոգել, փոխել ամբողջ ջրագիծը: Այն մնացել է դեռևս 1960-ականներից, բայց բոլորս էլ գիտենք, որ Գառնի համայնքը ջուր է մատակարարում Երևանին, Արտաշատին: Այսօր մենք լուրջ խնդիր ունենք խմելու ջրի հետ կապված»,- նշեց Սահակյանը:

Եզրափակելով խոսքը՝ համայնքապետը շեշտեց, որ զարգացման համար պետք է լավ ենթակառուցվածքներ ունենալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930