Որն է զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիրը
Մեծ Բրիտանիայի Which սպառողների ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ճանապարհորդությունների համար ամենաանվտանգ երկրների վարկանիշը: Ամբողջական ցանկը հրապարակված է Which-ի պաշտոնական կայքում։
Մասնագետները 20 ամենատարածված տուրիստական ուղղությունները վերլուծել են չորս չափանիշով. հանցավորության մակարդակ, սպառնալիք առողջությանը, ահաբեկչական գործողության եւ տարերային աղետների հավանականություն: Բոլոր պարամետրերով ամենաանվտանգ երկիրը դարձել է Իսլանդիան: Իսլանդիային հաջորդում է Արաբական Միացյալ Էմիրությունները:
Սակայն այդ երկրում ահաբեկչական գործողության հավանականությունը եղել է բարձր: Երրորդ տեղում է Սինգապուրը, այնուհետեւ՝ Իսպանիան եւ Ավստրալիան: Տուրիստական ուղեւորությունների համար առավել վտանգավոր երկրներ են ճանաչվել Թուրքիան եւ Հարավային Աֆրիկան: Այդ երկրներում բարձր է հանցավորության մակարդակը, ինչպես նաեւ մեծ է վիրուսներով վարակվելու սպառնալիքը: