Բաժիններ՝

Moody՚s-ը համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում է կանխատեսել մինչև 2,9 տոկոս

Moody՚s միջազգային վարկանիշային գործակալությունը 2019 եւ 2020 թվականներին համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղում է սպասում մինչեւ 2,9 տոկոս՝ 2017-2018 թվականների 3,3 տոկոսի դիմաց: Այդ մասին ասված է գործակալության տեղեկագրում:

«Զարգացած տնտեսությունների աճը դանդաղ կլինի, բայց կայուն կմնա 2019 թվականին այն դեպքում, երբ G20-ի երկրների զարգացող շուկաների աճը կմնա թույլ»,- կանխատեսում են Moody՚s-ում:

Գործակալությունում համաշխարհային տնտեսության դանդաղման պատճառների թվում նշում են ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական հակամարտությունները, ինչպես նաեւ իրացվելիության տրամադրման ծրագրերի կրճատումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս