Ներկայումս Հայաստանում գործող գազի սակագինը հիմնավորված է. Միքայել Սողոմոնյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանն արդարացի է համարում ներկայումս Հայաստանում գործող գազի սակագինը:
«Արդարացված է, ավելին՝ բոլոր հաշվակները, կիրառված մեթոդոլգիաները հանձնաժողովը համարում է հիմնավորված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Սողոմոնյանի խոսքով՝ սակագնի վերահաշվարկ հնարավոր կլինի այն ժամանակ, երբ սահմանին գազի վաճառքի գնի շուրջ նոր պայմանավորվածություն կլինի:
Դիտարկմանը, որ գազը սահմանին 150 դոլարով է ձեռք բերվում, իսկ բնակչությանը 300 դոլարով վաճառվում, Մ.Սողոմոնյանը հակադարձեց, որ այդ համեմատությունն ի սկզբանե սխալ է, որորվհետև 150 դոլար գնի մեջ ԱԱՀ-ն չի ներառում: Նա նշեց, որ ընդհանուր միջինում այդ ցուցանիշը 255 դոլար է: