Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26, վարչապետինը՝ Կառավարության տուն
ՀՀ կառավարությունն առաջարկում է տեղափոխել ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը: Նման որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:
«Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: