Բաժիններ՝

Խմբակային ինքնասպանության փորձ Թուրքիայում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մի խումբ բանվորներ սպառնում են ինքնսպանություն գործել:

Շինարարության ոլորտում աշխատող բանվորները նման հուսահատ քայլի են դիմել, քանի որ  հինգ ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել և հայտնվել են շատ դժվար ֆինանսական դրության մեջ։

Նրանք բարձրացել են այն նույն շենքի տանիքը, որի կառուցման վրա աշխատում են, և սպառնում են ցած նետվել։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության և փրկարարական բազմաթիվ ջոկատներ, բանվորների հետ բանակցությունները այս պահին շարունակվում են։

 ‘ ‘

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս