Դավիթ Տոնոյանը Լիբանանում հանդիպել է հայ խաղաղապահների հետ
Աշխատանքային այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է հայ խաղաղապահների հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նախարարը ողջունել է զինծառայողներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար: «UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորեց իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։ Պաշտպանության նախարարին ուղեկցում էր Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։ Բրիֆինգի սենյակում բրիգադի հրամանատարի տեղակալ, իռլանդական բանակի գնդապետ Անթոնի Մակքենան նախարար Տոնոյանին մանրամասն զեկուցեց բրիգադի կառուցվածքի, խնդիրների և այլ առանձնահատկությունների մասին»,-նշված է Հովհաննիսյանի գրառման մեջ:
UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորեց իտալական բանակի բրիգադի…
Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Freitag, 2. November 2018