Բաժիններ՝

Որտեղից Սիլվա Համբարձումյանին այդքան գումար. մանրամասնում է գործարարը

Սիլվա Համբարձումյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մենաշնորհը վերացել է, ուստի որոշել է նախնական երկու մեքենա նավթ ներկրել Հայաստան՝ հասկանալու համար այն աշխատո՞ղ բիզնես է, թե՞ ոչ։

Նա նաև տեղեկացրեց, որ հացի գործարան է գնել և առաջիկայում պատրաստվում է աշխատեցնել, Մեղրիում էլ մետաղական հանք է շահագործելու։

«1990 թվականից գործարար եմ, Հայաստանի այն սոված տարիներին ալյուր եմ ներկրել, առաջին շաքարավազ ներկրողը ես եմ եղել, դուք լավ չեք ուսումնասիրել իմ անցյալը։ Հայաստանում միակն եմ եղել, որ 1994 թվականին 7000 տոննա ցորեն եմ ներկրել Թուրքիայից։ Ալյուր եմ բերել և սոված տարիներին նվիրել պետությանը, 220 դոլարով գնել եմ, 180-ով՝ վաճառել։ Ինձ հետ կապված շատ խնդիրներ են եղել և ես միշտ պայքարի մեջ եմ եղել իշխանությունների հետ»,- ընդգծեց Սիլվա Համբարձումյանը։

Հարցին, թե շաքարի բիզնեսն իրենից խլե՞լ են, Ս. Համբարձումյանը պատասխանեց. «Որևէ մեկը չի խլել, քանի որ ամեն ինչից հիասթափված սկսեցի դրսում աշխատել, ուրիշներն այստեղից են փող տանում, ես դրսից եմ բերում Հայաստան»,- շեշտեց գործարարը և անդրադառնալով իր շուրջ ստեղծված սկանդալներին՝ հավաստիացրեց, որ բիզնեսում այդպես էլ է լինում և առանց դրա գուցե հետաքրքիր չլիներ։

Նա նաև նշեց, որ մինչև գորածարար դառնալը, Խորհրդային Միության տարիներին աշխատել է կոմունալ մինիստրության վարչության պետ, նրա ղեկավարած վարչությունն այդ ժամանակ զբաղվել է հանրապետության բոլոր հյուրանոցներով ու շենքերով, այդ պատճառով էլ անգիր գիտի ամբողջ հանրապետությունը։

«Մենք Նոբելյան մրցանակ էինք ստանալու Աբովյանի նոր թաղամասը կառուցելու համար, սակայն 1988 թվականի շարժումը սկսվեց և ամեն ինչ այդպես մնաց»,-եզրափակեց Ս. Համբարձումյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս