«Գազի գնի իջեցման ռեզերվներ կան». Միքայել Մելքումյան

Այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը: Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատեց, որ քանի որ ԱԺ-ն շուտով լուծարվելու է, իրենք շատ ժամանակ չունեն և պետք է արագացված տեմպերով աշխատեն, և նիստերը հաճախակի կհրավիրվեն:

«Գազի գնի իջեցման ռեզերվներ կան, և քայլ առ քայլ պետք է անցնենք, տեսնենք՝ ինչ հնարավորություններ կան»,- ասաց նա՝ նշելով, որ տարիներ շարունակ գազի համակարգում կորուստների մեծությունը նույնն է, դա նշանակում է՝ ներդրումներ չեն արվում, պետք է վերացնել բաշխիչ համակարգի մենաշնորհը, և այլն:

ՀՅԴ պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ պետք է լինի հստակ սպառողական քաղաքականություն, ոչ թե լինի ունևորի ու չունևորի քաղաքականություն:

Լրագրողների հետ զրույցում Մ.Մելքումյանը նշեց, որ կառավարության ներկայացուցիչներն ու արտադրողները միշտ ձգտել են չիջեցնել գազի գինը՝ համակարգը շահութաբեր պահելու համար, իսկ ԱԺ-ն պետք է հետամուտ լինի՝ արդյոք ողջամիտ պայմաններ կա՞ն սպառողների և բիզնեսի կոմպրոմիսի համար: Նա նկատեց, որ գինը նվազեցնել հնարավոր է, բայց չափը պետք է գիտականորեն հիմնավորվի:

 

Տեսանյութեր

Լրահոս