Բաժիններ՝

Իսրայելական երկաթուղում «խաղաղ» վագոններ են հայտնվել

Իսրայելի «Ռակեվետ Իսրայել» երկաթուղային ընկերությունը հայտարարել է նոր անվճար ծառայության՝ վագոն ընտրելու հնարավորության մասին, որտեղ չի կարելի բարձր խոսել հարեւանների հետ կամ հեռախոսով:

Տեղեկացվում է, որ յուրաքանչյուր գնացքի երկու վագոններում նախատեսված է հեռախոսազանգերի եւ հուզական խոսակցությունների սահմանափակում: Ուղեւորները, որոնք չեն ցանկանում ամբողջ ճանապարհին լսել ուրիշների աշխատանքային եւ անձնական հարցերի պարզաբանումները, կարող են դրանցում տեղեր ամրագրել:

Միաժամանակ ընկերության ղեկավարությունը հույս է հայտնում, որ, ձեռք բերելով «խաղաղ» վագոնի տոմս, ուղեւորն ինքն էլ պատրաստ է ձեռնպահ մնալ շարժական հեռախոսով խոսակցություններից: Սակայն այդպիսի վագոններում կանոնների պահպանումը մնալու է իրենց իսկ ուղեւորների խղճի վրա, աշխատակիցները կարող են լռությունը խախտելու համար նկատողություն անել միայն ամենածայրահեղ դեպքում, նշվում է «Ռակեվետ Իսրայել»-ի կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս