ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող աշխատողներն ամուսնացած տղամարդիկ են
ԱՄՆ-ում ամուսնացած տղամարդիկ ճանաչվել են ամենաբարձր վարձատրվող ժողովրդագրական խումբը: Այդ մասին գրել է MarketWatch-ը՝ վկայակոչելով Մինեսոտայի համալսարանի հետազոտությունը:
Միջին հաշվով նրանց աշխատավարձն առավելակետին գերազանցում է տարեկան 80 հազար դոլարը, մինչդեռ այլ խմբերի ներկայացուցիչները տարեկան ստանում են շուրջ 50 հազար դոլար կամ պակաս, ընդ որում չամուսնացած տղամարդկանց, չամուսնացած եւ ամուսնացած կանանց շրջանում ցուցանիշները փոքրիշատե համընկնում են:
Փորձագետներն ընդգծում են, որ հետազոտության արդյունքը չի նշանակում, թե ամուսնացած տղամարդկանց ավելի շատ են վճարում, որովհետեւ նրանք ամուսնացած են եւ որովհետեւ նրանք տղամարդ են:
«Հնարավոր է՝ ավելի բարձր աշխատավարձ ստացող տղամարդիկ պարզապես ավելի հաճախ են ամուսնանում»,- գրում է Սենտ Լուիսի Դաշնային պահուստային բանկի գիտական աշխատակից Գիյոմ Վանդենբրուքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: