Բաժիններ՝

«Մարրիոթ» հյուրանոցի մոտ այրվում է բուսածածկ տարածք. փրկարարները դեպքի վայրում են

Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մարրիոթ» հյուրանոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և պահպանության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում անտառտնտեսության 9 աշխատակից, ոստիկանության 3 աշխատակից և 32 հրշեջ-փրկարար (26-ը ազատ հերթափոխից):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս