Ակնաբուժական նոր կենտրոն Գյումրիում

Tsayg.am-ը գրում է. «Գյումրի» բժշկական կենտրոնում այսուհետ կգործի ակնաբուժական կենտրոն: Այն համալրված է նորագույն տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով: Կենտրոնի բացմանը ներկա էին Հայկական ակնաբուժական նախագծի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության, հանրապետության առողջապահական համակարգի և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ: Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս