Բաժիններ՝

Հրդեհ «Էդեմ» հագուստի խանութում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Կենտրոնական փողոցում գտնվող հագուստի խանութում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանրապետության փողոցում գտնվող «Էդեմ» հագուստի խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:44-ին: Այրվել է առաստաղը (մոտ 20 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս