Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 26-ի և հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով, 29-30-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.60C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.40C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.50C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս