Անոթային ցանց ոտքերին. երբ է հարկավոր անհանգստանալ
Անոթային ցանցի առաջացումը վկայում է այն մասին, որ անոթների որոշակի խմբում արյան շրջանառության խանգարում է տեղի ունեցել: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ անոթային ցանցի առաջացմանը նպաստում են մի խումբ գործոններ: Ռիսկի խմբում են.
- մարդիկ, ովքեր աշխատում են բացօթյա միջավայրում
- մարդիկ, ովքեր երկար ժամանակ են անցկացնում նստած վիճակում
- մարդիկ, ովքեր չարաշահում են ալկոհոլը
- հղիներ
- մեծահասակներ
- դերմատոմիոզիտով տառապող մարդիկ:
Երակների վարիկոզ լայնացման պատճառ կարող են դառնալ մի խումբ գործոններ, այդ թվում՝ անոթների բորբոքումը, արյան մակարդուկները, անոթային հիվանդությունները, անոթների բնածին խնդիրները:
Նշաններ
- ցավ
- ջղաձգումներ
- քոր
- այտուց
- հոգնածություն ոտքերում
- անոթների սեղմվածության զգացում:
Եթե ոտքերին անոթային ցանց է նկատվում, առկա են նաև մյուս նշանները, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը՝ բարդություններից խուսափելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը