Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու երեկ չի մասնակցել Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքին

Շենգավիթ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու երեկ չի մասնակցել Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած հանրահավաքին.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր քաղաքական մյուս ուժերի կողմից, որոնք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին, մտահոգություններ են հնչում, որ ես ակտիվ մասնակցում եմ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին: Իհարկե, մենք բացատրել ենք, որ դա համապատասխանում է ՀՀ օրենքին, քաղաքականությանը»,- հայտարարել է վարչապետը, նշելով, որ հենց դա է Նոր Նորքում տեղի ունեցած հանրահավաքին չներկայանալու պատճառը և ներողություն է խնդրել վարչական շրջանի բնակիչներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս