Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 5-րդն է Սոլթ Լեյքի Սիթի մրցաշարում
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը մասնակցել է Սոլթ Լեյք Սիթի միջազգային մրցաշարին:
Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում Հայրապետյանը հավաքել է 69.00 միավոր (5-րդ տեղ), իսկ ազատ ծրագրում նա վաստակել է 119.93 միավոր (6-րդ տեղ): Ընդհանուր հաշվարկում Հայրապետյանը հավաքել է 188.93 միավոր և գրավել 5-րդ տեղը 13 մարզիկների պայքարում: