«Հետագայում ես պատրաստվում եմ հավաքական մարզել». Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ցանկանում է հետագայում աշխատել ազգային հավաքականներից մեկի հետ:
«Հետագայում ես պատրաստվում եմ ազգային հավաքականին մարզել, եթե հնարավորություն ունենամ: Ուզում եմ փորձել, այս աշխատանքը միշտ հետաքրքիր է ինձ համար:
Այո, ես նոր պայմանագիր եմ կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ես գոհ եմ այստեղ ամեն ինչից: Ես լավ պաշտպանված եմ և ես չեմ զգում, որ ինչ-որ մեկը գնահատում է ինձ: Ես աշխատում եմ ակումբում, որը ինձ հետաքրքրում է»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան