Էմերին՝ իր և Օզիլի կոնֆլիկտի մասին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ իր հարաբերությունները:
«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Մեսութի հետ, փորձում եմ օգնել նրան զարգանալ, որպեսզի նա ցույց տա իր լավագույն որակները: Օզիլը, ինչպես մյուս խաղացողները, լավ մարզավիճակում է, շատ է աշխատում, կատարում է թիմային աշխատանք: Ես շատ ուշադիր եմ նրա նկատմամբ»,- ասել է Էմերին:
Հիշեցնենք, որ անգլիական մամուլը գրում էր, թե Օզիլն ու Էմերին կոնֆլիկտ ունեն, ինչի պատճռով Օզիլը մտածում է ակումբից հեռանալու մասին:
Սիրարփի Աղաբաբյան