Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, սեպտեմբերի 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 14-ի ցերեկը, սեպտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.00C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.60C