Բաժիններ՝

Հայտնի է դարձել աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավիաերթուղին

Սեուլ-Չեջու (հարավկորեական քաղաք, որը գտնվում է Կորեական նեղուցի Չեջուդո կղզում) չվերթը դարձել աշխարհում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավիաուղղությունը: Դա հետեւում է Routes ավիացիոն առցանց ծառայության տվյալներից։ Հետազոտության տվյալներով՝ 2017 թվականին այդ երթուղին անցել է ավելի քան 13 մլն մարդ: Այդպիսով՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքից ամեն օր Չեջու է ուղեւորվել շուրջ 180 չվերթ:

Մեկ տարի առաջ այդ ուղղությունը նույնպես ամենածանրաբեռնված էր ճանաչվել աշխարհում. 2017 թվականից երթուղու ժողովրդականությունը աճել է գրեթե 10 տոկոսով:

Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է Մելբուռն-Սիդնեյ երթուղին, որը 2017 թվականին հաղթահարել Է ավելի քան 10 մլն ուղեւոր: Երրորդ տեղում է Սապորո (Ճապոնիայի՝ մեծությամբ չորրորդ քաղաքը) – Տոկիո երթուղին՝ գրեթե 8,7 մլն մարդ ուղեւորահոսքով: Հետազոտողները նշում են, որ աշխարհի ամենածանրաբեռնված չվերթների հարյուրակում միայն 18-ն է միջազգային:

Նաեւ տվյալներ են հրապարակվել աշխարհի ամենաթանկ ու ամենաԷժան երթուղիների վերաբերյալ: Այսպես, ամենաթանկ չվերթը դարձել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանից թռիչքը Լոնդոնի Հիթրոու, որը միջին հաշվով նստում է 642 դոլար: Իսկ ամենաէժանը թուրքական ներքին երթուղին է՝ Իզմիր քաղաքից դեպի Ստամբուլի օդանավակայան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս