Ջոն Թերրին կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, լոնդոնյան «Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերրին կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:
Ըստ պարբերականի տեղեկության՝ մանկունյանցիները լրջորեն դիտարկում են 37-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ձեռքբերման տարբերակը: Տվյալ պահին տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում անձամբ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, ով աշխատել է Թերրիի հետ «Չելսիում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թերրին կարող է շարունակել կարիերան «Ասթոն Վիլլայում»: Անգլիական թիմի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 1 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը