Բաժիններ՝

Փհենյանը հայտնել է ԿԺԴՀ-ի միջուկային զենքն ստեղծողի մահվան մասին

ԿԺԴՀ-ում 89 տարեկան հասակում արյան հիվանդությունից մահացել է հյուսիսկորեացի առաջատար միջուկագետ-գիտնական Յու Կյու Չժանը: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Հաղորդագրության մեջ Յու Կյու Չժանը ներկայացվում է որպես «հին սերնդի հեղափոխական, որը նշանակալի ավանդ է ներդրել երկրի պաշտպանական հնարավորությունների ամրապնդման գործում»:

Գիտնականը 2010 թվականից ղեկավարում էր Կորեայի աշխատավորական կուսակցության մեքենաշինության բաժինը, որը պատասխանատու է հրթիռային եւ միջուկային զենքի մշակման համար:

Նա ԿԺԴՀ-ի այն քաղաքացիներից մեկն էր, որի նկատմամբ ԱՄՆ-ի անհատական պատժամիջոցներ էին սահմանված, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս