ԱԺ պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Պատվիրակությունը կմասնակցի Արցախի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, Նախատեսվում են հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արամ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը եւ Շուշան Պետրոսյանը: