«Բարսելոնան» կստորագրի Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագին
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/Araujo-Ronald-635x426.jpg)
«Բոստոն Րիվերի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտ ապագայում կդառնա «Բարսելոնայի» խաղացող:
AS-ի տվյալներով՝ կատալոնացիները վճարելու են 19-ամյա պաշտպանին 5 մլն դոլար: Արաուխոն կխաղա կատալոնցիների երկրորդ թիմում:
Մինչ այժմ ֆուտբոլիստը խաղացել է միայն Ուրուգվայի առաջնությունում: Նա Ուրուգվայի երիտասարդական հավաքականի ավագն է:
Սիրարփի Աղաբաբյան