Բաժիններ՝

Վենետիկի 75-րդ կինոփառատոնն սկսվում է Լուսին թռիչքի մասին ֆիլմի պրեմիերայով

Վենետիկի միջազգային կինոփառատոնն օգոստոսի 29-ին սկսվում է հոբելյանական 75-րդ անգամ: Բացմանը կցուցադրվի ամերիկացի Դեմիեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» (First Man) նոր գործը։

Աստղանավորդ Նիլ Արմսթրոնգի (1930 – 2012) դերում Ռայան Գոսլինգի մասնակցությամբ կինոնկարը, որը պատմում է Լուսին աստղանավորդի թռիչքի մասին, կմասնակցի հիմնական մրցույթին: Փառատոնի մասնակցների թվում են նաեւ Քոեն եղբայրները, Ալֆոնսո Կուարոնը, որոնք նույնպես կհավակնեն պարգեւների: Ընդամենը հիմնական մրցույթին մասնակցում է 21 կինոժապավեն, այն կդատի միջազգային ժյուրին՝ Գիլիերմո դել Տորոյի գլխավորությամբ:

Կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար պատվավոր «Ոսկե առյուծներ» են շնորհվել կանադացի ռեժիսոր Դեւիդ Քրոնենբերգին եւ բրիտանացի դերասանուհի Վանեսա Ռեդգրեյվին:

Հոբելյանական փառատոնի նշանակալից իրադարձությունը կդառնա դրա պատմությանը նվիրված ցուցահանդեսը: Հարթակը կծառայի Des Bains պատմական հյուրանոցը, որը բացվել է երկարատեւ վերակառուցումից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս