Ալ-Մալիքին պարզաբանել է, որ ազ-Զուբեյդին զենք է բաժանել Ադենում գտնվող տասնյակ անձանց՝ քաղաքում անկարգություններ իրականացնելու նպատակով։ Նա նաև հայտարարել է, որ կոալիցիոն ուժերը հայտնաբերել են խմբավորումներ, որոնք լքել էին ՀԱԽ ճամբարները, և կանխարգելիչ հարվածներ են հասցրել՝ նրանց տեղաշարժերը խափանելու և «ազ-Զուբեյդիի՝ հակամարտությունը դեպի ալ-Դալի տարածելու նպատակը խափանելու» համար։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը հաջորդ շաբաթ Եգիպտոսի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունների ժամանակ կքննարկի Գազայի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելը, այդ թվում՝ Գազայի կառավարման կոմիտեի ձևավորման հարցը: Այս մասին միջարաբական «Asharq Al-Awsat» հրատարակությանը հայտնել է պաղեստինյան աղբյուրը։
Թեպետ ես մեր համայնքի կաթոլիկ անդամ եմ, սակայն ինձ իրավունք եմ վերապահում արտահայտվելու նախևառաջ որպես այս ընտանիքի մի մասնիկ՝ լիակատար հարգանքով մեր համայնքային կյանքի բոլոր դրսևորումների և հոգևոր զգացումների հանդեպ, որոնք Շվեյցարիայում մշտապես խարսխված են եղել միասնության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է նշված հողամասի ընդլայնման ապօրինի գործընթաց՝ չարձանագրելով օտարվող հողամասում ինքնակամ կառույցի առկայությունը և չկազմակերպելով դրա օրինականացման գործընթացը, որի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։
Բնակվում է հիմնականում անտառներում, անտառամերձ ժայռոտ տարածքներում:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեռևս նախորդ ամսվա սկզբին, երբ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նոր էր սկսել դառնալ նիկոլական մեդիայի աստղն ու շուրջօրյա ռեժիմով ինֆորմացիոն աղբ, սուտ ու կեղծիք տարածել Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, վերջինս ամեն տեղ, ուր նստում էր, այդ թվում՝ նաև հոգևորականների մոտ, ասում էր՝ սա իմ ինչի՞ն է պետք: Ասում էր նաև՝ ինքը հաճույքով կգնար իր թեմ, բայց իր ՍԷԿՏ-ը (ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը) փակ է, չի կարող գնալ:
Ֆրանսիան պետք է իր զորքերը ուղարկի Գրենլանդիան պաշտպանելու համար, հայտարարել է Սահմանադրական օրենսդրության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայում ֆրանսիական զորքերի հնարավոր տեղակայման մասին խոսքերը։
Հանդիպման արդյունքների շուրջ համաձայնեցված փաստաթղթից հետևում է, որ «Կամեցողների կոալիցիան» համաձայնության է եկել Ուկրաինային երկարաժամկետ ռազմական աջակցությունը շարունակելու հարցում։
«Այս ուղղությամբ պետք է աշխատել, այո, ես հավատում եմ այդ իրական երազանքին, անձնապես իմ բաժին ներդրումը կանեմ՝ և՛ խոսքով, և՛ գործով։ Բայց նաև պետք է գիտակցենք, եթե մենք այսքանն անում ենք, իսկ մյուս կողմն ի՞նչ է անելու, ռեպրեսիաներն ուժեղանալու ու շատանալու են։ Սա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եթե շատ իրատես լինեմ, ապա ասեմ՝ շատ դժվարին պայքարի շրջան է լինելու, տոկոնություն եմ մաղթում բոլորին, որ գիտակցեն, որպեսզի մինչև ընտրություններ, երբ կգնան ու կարևոր որոշում կընդունեն, հաշվի առնեն դրանից բխող բոլոր հետևանքները»։
Վնասված եկեղեցու հարցը 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած այցի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարք Մաշալյանը քննարկել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։
Ըստ վարչության գնահատումների՝ Իսրայելի իշխանությունները մտադիր են այդ «բաժանումը, սեգրեգացիան և ենթակարգությունը դարձնել մշտական՝ պահպանելու ճնշումն ու գերիշխանությունը պաղեստինցիների նկատմամբ»
Որևէ դպրոց չի ստացել պակաս դասագիրք։ Թմրանյութերից դպրոցները պաշտպանելու կարիք կա․ Նախարար
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի կունենա բանակցությունների ևս մեկ նիստ, և սա երկու օրվա ընթացքում երրորդ նման նիստն է, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում:
Ալեքսանդր Բաստրիկինը փորձում է թաքցնել արյունալի միջադեպը, որն ադրբեջանական ժողովրդի պատվի հարց է։ Մենք չենք լռելու։
Նիկոլ Փաշինյանը երեկ իր «շրջիկ» թիմի հետ, այսպես կոչված, ուխտերթի էր մասնակցում, նախ «բարենորոգիչները»՝ նախարարներ, ՀՀ նախագահ, տարբեր գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարներ, հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ, ոստիկաններ, կարգալույծ եղած քահանաներ գնացին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այնուհետև սկսեցին քայլել դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Հենց եկեղեցու բակում էլ իր հետ քայլած անձանց Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ «բարենորոգելու են եկեղեցին»։
Բացահայտել ենք անձին․ «List»-ում՝ տնօրենների համար գրվող ծրագրի մասին հայտնի հայտարարության մասին
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, անազատության մեջ հանիրավի գտնվող մեր սիրելի հոգևոր հայրերի, գերեվարված և ազատազրկված մեր զավակների, հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և ամենքի համար
Նախարարը նշում է սպորտում արված ներդրումների մասին, բայց շատ մարզիկներ խոսում են ֆինանսական խնդրից
Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանն այսօր էլ են բաց, ու դրանք չեն փակվելու որևէ օր․ նախարար
Միացյալ Նահանգները բարձր է գնահատել կողմերի միջև դրական քայլերը և շարունակում է հանձնառու մնալ այդ փոխըմբռնումների իրականացմանն աջակցելու հարցում՝ որպես Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու ավելի լայն ջանքերի մաս:
Տեղյակ ենք․ Սպորտը պետք է լինի սպորտի մասին․ Նախարարը՝ «Ադրբեջան» գրությունը փակած դահուկորդի մասին
Ընդդիմությունը պետք է նկատի ունենա, որ ամեն թուքումուր ՔՊ-ն պատրաստ է լսել, ընդունել, ներողություն խնդրել, իրենցից մի քանիսին զոհաբերել, միայն թե չհիշեցնենք պատերազմը, պարտությունը, զոհերը, տարածքների ու ճանապարհների կորուստները։ Եկեղեցու թեման էլ է ՔՊ-ն հմտորեն օգտագործում պարտությունն ու կորուստները մոռացության տալու նպատակով։
Լոպեսի համերգի Ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրության փուլում է․ Ժաննա Անդրեասյան
Նախարարն ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, սակայն այն պետք է վարել հարգանքով և փոխադարձ շահերը հաշվի առնելով, ինչին Սպիտակ տունը ներկայում չի ձգտում։
2024 թ․-ին և 2025 թվականի 1-ին կիսամյակում` 4000 նոր ուսուցիչ․ մարդիկ, որոնք մինչ այդ չեն դասավանդել
Ավելի քան 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորումը և կստանա բարձրացված վարձատրություն․ Անդրեասյան
Մանկապարտեզներում կգործեն մսուր խմբեր, ներառականության ցուցանիշն աճել է՝ 1700-ից ավելի երեխա․նախարար
Ցավոք, ընդդիմադիր դաշտում նույնպես հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը։
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված ուխտերթի և Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ունեցած ելույթի մասին: