ԵՄ ուժերը Միջերկրական ծովում կալանել են ևս մեկ լցանավ, որը կապված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ, հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։
Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարձակում են գործել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի, ինչպես նաև Կիևի ու Օդեսայի մարզերի վրա։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 12 և վիրավորվել 19 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքը:
Բիշքեկում նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ներկայիս փուլում Վաշինգտոնը կենտրոնացած է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ազատ նավարկությունն ապահովելու վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանի հետ գործընկերությունը համարել երկու երկրների ժողովուրդների շահերին և օգուտին համապատասխանող։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ընդգծելով նրա բացառիկ դերն ու անձնական օրինակը հայկական ֆուտբոլում։
Երեկ՝ օգոստոսի 31-ին, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը աշխատավայրից ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Հարցաքննությունը, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի, ավարտվել է գիշերը՝ մոտավորապես ժամը 1-ի սահմաններում, որից հետո Աղաբաբյանն ազատ է արձակվել։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի առթիվ:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում, այս մասին հայտնում են Տեսչական մարմնից։
«Ինչու՞ ոչ մի կերպ չի կարելի մտնել Նիկոլի օրակարգի մեջ»:
Փաշինյանն ու Պուտինը ողջունեցին միմյանց ՇՀԿ+ գագաթնաժողովից առաջ
ԱԳՆ-ից հայտնում են Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ:
Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով բանաստեղծություն է հրապարակել:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Հրազդան-5» էներգաբլոկ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը ժամանեց ՇՀԿ+ գագաթնաժողովի անցկացման սրահ
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները պետք է անեն ամեն բան՝ համաշխարհային պրակտիկայից զինված հակամարտությունների ցանկացած հրահրում վերացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս տարի սեպտեմբերին ընդառաջ դպրոցական պայուսակներ, անհրաժեշտ գրենական պիտույքներ չի նվիրում։ Դրա պատճառը սպասվող ՏԻՄ ընտրություններն են։ Այս մասին հրապարակված տեսանյութում ասում է հիմնադրամի փոխտնօրեն Հերմինե Ղազարյանը։
Եթե ԱՄՆ-ն կատարի հունիսին Իրանի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, ապա նույնը անմիջապես կանի Իրանը, հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանական Լարակ կղզու վրա ամերիկյան զինուժի երեկվա հարվածներից հետո պաշտոնական Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է միջամտել իրավիճակին և պահանջել, որ ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները, հաղորդում է իրանական IRNA-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների 26-րդ գագաթնաժողովին, փոխանցում է Ermenihaber.am-ը։
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՇԱՆՀԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ. #ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ՝ Անկախության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5–ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ:
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․