ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին տեղեկանում ենք Aysor.am-ից:
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին օգոստոսի 27-ին կայցելի Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման և բանակցությունների վերսկսման հնարավորությունները քննարկելու համար։
2025-2026 թվականներին Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ն մասով՝ պետական դավաճանության հանցանքի կատարման համար կայացվել է 4 դատավճիռ։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։
Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
#ՀԻՄԱ․ Սուրեն Սուրենյանցը՝ Կառավարության ծրագրի և ռեպրեսիաների նոր ալիքի պատճառների մասին․ #ՈՒՂԻՂ
ԵՄ երկրները, այդ թվում՝ Շվեդիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Լեհաստանը, կոչ են անում Բրյուսելին վերսկսել ջանքերը՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու համար՝ ի պատասխան այն մտավախությունների, որ Կիևը կրկին բախվում է ֆինանսավորման ճգնաժամի․ հայտնում է The Financial Times-ը։
Քննարկում ենք Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից հավելյալ հոսանք ներկրելու հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, բայց չի կարող անտարբեր մնալ այնտեղ ընթացող իրադարձությունների նկատմամբ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է շրջանառվող պնդումներին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած են։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կառավարող իշխանությունների հետ դիվանագիտական համաձայնության հասնել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը:
Սաստիկ ձևով սպառնում եմ, ասել եմ՝ բոլորին գտնեն, չգտան՝ զանգվածային ազատումներ են լինելու, անուններ են պետք. Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբերին կարող են տեղի ունենալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև նոր բանակցություններ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Իշխանափոխության ցանկացած նկրտում, որ ունեցել են ընդդիմադիրները, ձախողվել է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Կտրիճ Ներսիսյանը պատվիրակություններ է ուղարկել տարբեր գյուղեր՝ նոր հեղափոխություն մեկնարկելու. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ 2018–2025 թվականներին Հայաստանում կապիտալ ներդրումների ծավալը գերազանցել է Խորհրդային Հայաստանի «վերջին ամենաակտիվ շրջանի»՝ 1981–1988 թվականների ցուցանիշը։
ՀՀ 29743 կմ տարածքի մեջ Ադրբեջանի երեք անկլավները չեն մտնում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ:
Աննան շատ խիզախ բան է անում, նա հիմա դրա մասին խոսում է. Փաշինյանը՝ կնոջ արշավի մասին
Անձնակազմի բոլոր անդամները ապահով են։ Իշխանությունները հետաքննություն են անցկացնում։
Ավտոսպորտի աշխարհը քննարկում է հիանալի լուր. հայտնի մրցարշավորդ Նիկոլա Պրոստի որդին և «Ֆորմula-1»-ի լեգենդար քառակի չեմպիոն Ալեն Պրոստի թոռը՝ Քիմի Պրոստը, համալրել է հայկական GoroyanRT թիմի կազմը։
2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) Հայաստանին է նվիրաբերել 17.2 միլիոն դոլար արժողությամբ տարբեր տեսակի կենսական նշանակության դեղորայք եւ բժշկական պարագաներ, որոնք Հայաստան են ուղարկվել ծովային և օդային ճանապարհով՝ 14 առանձին առաքումներով։
Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե նախորդ ճեպազրույցում ընդամենը Տիգրանաշենն անվանել է ադրբեջանական անունով՝ «Քյարքի», սակայն դա չի նշանակում, թե ինքը խոսել է դրա վերադարձի մասին։
2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` անշեղորեն աճում է:
Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան
Բա սա նորմա՞լ է, եթե նորմալ է՝ ինչո՞ւ միլիոններ չունեմ, ասում էին Ֆրանսիայում տուն ունեմ. Փաշինյան
Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը քաղաքական չպետք է լինի. Մամիկոն Ասլանյան
Էդքան ուժեղ բիզնեսմե՞ն են, մենք էլ չե՞նք կարողանում խլել. Եթե գիտեիք, որ ԱԱԾ-ն գալու է, ինչո՞ւ երեխաներին չէիք ուղարկել մյուս տատիկ-պապիկի տուն. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը Սուքիասյաններին պատկանող «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը նախատեսում է տրամադրել ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն։ Ընկերությանը մոտ 675 միլիոն դրամի մաքսատուրք վճարելու պարտավորությունից ազատելու նախագիծը կառավարության այսօրվա չզեկուցվող հարցերի մեջ է: Այս մասին տեղեկանում ենք «Առավոտ»-ից: