Բոլոր ննջեցյալները կարոտ են քահանայական աղոթքի և պաշտամունքի: Բացի աղոթելուց, ննջեցյալների համար նաև նրանց հիշատակի համար ողորմություն ենք անում. «Քանզի ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):
Սուրբ Իսահակ Ասորին ասում է՝ երբ մեղքի մեջ եք ընկնում, պետք չէ տխրել, քանի որ հաճախ ընկնում են նաև կատարյալները: Սակայն պետք է տխրել այն դեպքում, երբ չապաշխարելով՝ մարդը քարանում է մեղքի մեջ: Իսկ անկման մեջ քարանալը կատարյալ մահ է: Արդ, եթե վճռել եք, որ հրաժարվում եք մեղքից, հետ եք դառնում դրանից և Քրիստոսին եք տալիս ամեն ինչ, ուրեմն դուք արել եք հաջորդ քայլը Աստծու հետ հաշտության և խաղաղության ճանապարհին:
Աղոթել կարելի է միայն Աստծու շնորհի օգնությամբ։ Ոչ մի աղոթք չի կարող արվել առանց աստվածային շնորհի։ Վերհիշեք Սիրաքի իմաստությունը․ «Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան» (15։10): Այսինքն՝ միայն նա, ով ունի աստվածային իմաստությունը, կարող է փառաբանել Աստծունայնպես, ինչպես հարկն է։ Եվ միայն Տերն է տալիս դրա համար անհրաժեշտ շնորհը։ Երբ գալիս է շնորհը, երբ գալիս է սերը, այդժամ արտաբերում ես Քրիստոսի անունը, ու նրանով են լցվում միտքդ ու սիրտդ։
Աղոթեք Աստծուն վեր կարկառած ձեռքերով։ Դա սրբերի գաղտնիքն է։ Աստվածային շնորհն այցելում էր նրանց, հենց որ վեր էին տարածում իրենց ձեռքերը։ Եկեղեցու հայրերն ամենագործուն աղոթքը համարում էին Հիսուսի աղոթքը՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։