ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Al Arabiya-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը շարժման արտասահմանյան ղեկավարությանը տեղեկացրել է, որ համաձայն է խաղաղության ծրագրի երկու կետերին, որոնք վերաբերում են զինաթափմանը և անկլավի քաղաքացիական աշխատակիցներին։
Իրանի և Օմանի ներկայացուցիչները փորձում են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս անգամ կփորձեմ անդրադառնալ խիստ կարևոր և միաժամանակ` «մուխանաթ» թեմայի` ընդդիմության հնարավոր անելիքներին:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը Չեխովում հարվածել է բազմաբնակարան շենքին։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
ԱՄՆ դիվանագետները ժամանակավորապես լքել են իրենց տեղերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ֆրանսիական կողմի զեկույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այս քայլը պատասխան էր Փարիզի քննադատական հայտարարություններին։ Ելույթի ավարտից հետո ամերիկյան պատվիրակությունը վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ։
Բարսելոնայի մետրոպոլիտենում գնացքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 137 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և հակամարտությանը վերջ դնող գործարքի հնարավորություն կա՝ միաժամանակ զգուշացնելով՝ եթե բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածներն Իրանի դեմ։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության հարաբերությունների խորացումը շարունակական և բնական գործընթաց է, սակայն զգուշավոր քաղաքական հաշվարկներ է պահանջում։
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որոնց շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ։ Այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում համայնքներին է վերադարձնում հանրային բարիքը՝ տարիներ առաջ ապօրինի մասնավորեցված այգիները, պուրակները, զբոսայգիներն ու անտառային տարածքները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մեկնարկից մինչ օրս ծրագրից օգտվել է 3292 ընտանիք, որից 2955-ն արդեն վարկավորվել է, իսկ 371-ն արդեն ներկայացրել են ավարտական ակտ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյան հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։
Հուլիսի 27-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ադրբեջանական անկախ Toplum TV-ի գործով դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստում, որը նախագահել է դատավոր Ազեր Թաղիևը, մեղադրյալները հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Այնուհետև հրապարակվել է դատավճիռը։ Դատարանը Ակիֆ Գուրբանովին և Ռուսլան Իզզեթլիին դատապարտել է 15 տարվա ազատազրկման, Ալեսքեր Մամեդլիին և Ալի Զեյնալովը՝ 14 տարվա, Ռամիլ Բաբաևին, Մուշֆիգ Ջաբարովին և Իլքին Ամրահովին՝ 13 տարվա, իսկ Ֆարիդ Իսմայիլովին և Էլմիր Աբբասովին՝ 12 տարվա ազատազրկման։
Էնդի Բըրնհեմը հայտարարել է Ուկրաինայում բազմազգ ուժեր տեղակայելու պատրաստակամության մասին՝ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Այս մասին նա հայտարարել է Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը ժամանել է Մադրիդ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱՄՆ նախագահը հուլիսի 28-ին Վաշինգտոնում հանդիպում կունենա Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, բանակցությունների կենտրոնում Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ կարգավորման հարցն է։
2026 թվականի հուլիսի 28-ին առավոտյան ժամը 07:00-ից Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։
Լսի, այ սրիկա, խաբեբա. Հայկ Կոնջորյանն ու իր եղբայրը կոռուպցիոներներ են. նախկին ՔՊ-ականը դիմել է Փաշինյանին
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
Եվրամիության սահմանած պատժամիջոցներից հետո ռուսական «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգը դադարեցրել է դրամական փոխանցումները Վրաստան։
Քաղաքական վերլուծաբան Բորիս Պերվուշինը գրել է. Պուտինը կիրակի օրը խոսում էր ոչ թե պատմության, այլ Ուկրաինայից հետո աշխարհի քաղաքական քարտեզի մասին. «Վաղ թե ուշ Ուկրաինան կկորցնի այդ արևմտյան հողերը: Եվ այն, ինչ պատկանում էր Լեհաստանին, Հունգարիային, Ռումինիային… ամեն ինչ պատմականորեն իր տեղը կընկնի»,-ասել էր նա:
Քրիստոնեական կյանքում ամենադժվար տարբերակումներից մեկն այն է, թե որտեղ է ավարտվում հոգևոր զգոնությունը և որտեղ է սկսվում դատապարտող վերաբերմունքը, գրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
Թուրքիան արտահանման նոր շուկաներ ձեռք բերելու և համաշխարհային առևտրում իր մասնաբաժինն ավելացնելու նպատակով շարունակում է ընդլայնել արտերկրում գործող առևտրային ներկայացուցչությունների ցանցը։