Նշենք, որ Զիդանը 2021 թվականից ի վեր մնացել էր առանց մարզչական աշխատանքի։
Նշենք, որ հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում ԵՄ-ին առնչվող որևէ հարց չի քննարկվել։
Պալատը նաև կոչ է արել ՀՀ դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով՝ կրճատվել է այն բանից հետո, երբ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին։ Այս մասին հաղորդում է The National պարբերականը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։
Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել են քրդական հարցի կարգավորման և «շրջանակային նախագծի» թեման՝ այս գործընթացում ներգրավելով նաև ազգայնական ուժերի առաջնորդ Դևլեթ Բահչելիին։
Նախագծով սահմանվում է, որ ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները պետք է ունենան առնվազն մեկ հիմնական և մեկ պահեստային ելք։ Մուտքերն ու ելքերը պետք է լինեն ազատ և չարգելափակված, իսկ տարածքը՝ մաքուր ու չոր։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։
Reuters-ի և Ipsos International Services-ի կողմից հուլիսի 24-26-ը համատեղ անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին, ինչը հարցման ամենացածր ցուցանիշն է հինգ ամիս տևած հակամարտության առաջին օրերից ի վեր։ Ընդ որում՝ հարցվածների մեծ մասը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել պարզաբանել իր նպատակները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պուտինը և Ալիևը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Թամարա» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրության (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) առանձին գործառույթի՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», վանիլային պաղպաղակ «Բրիկետիկ» արտադրատեսակների արտադրության, կասեցումը. այդ արտադրատեսակներն արդեն անվտանգ են, ինչը փաստվել է լաբորատոր փորձաքննությամբ:
ՀՀ-ում 3 օրում 165 անձ վճարել է 600 հազար դրամ՝ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի համար
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը ժամանել է Մադրիդ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերի համար գործող ծովային նավերին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Լիբանանը Բաղդադում կայացած բանակցությունների ընթացքում Իրաքին առաջարկել է նավթի տարանցման երթուղի դեպի Միջերկրական ծով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Այս մասին հայտնում է The National-ը՝ հղում անելով երկու երկրների պաշտոնյաներին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Այդ մասին X-ում հայտնել է պաշտպանության փոխնախարար Էլբրիջ Քոլբին։
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Կարլոս Պասի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Yutong» մակնիշի տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով լարերը ձգվել են և տապալել բետոնե էլեկտրասյունը, որը հայտնվել է փողոցի երթևեկելի գոտում։
Բաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կարմիր ծովում հութիական «Անսար Ալլահ» շարժման սահմանած շրջափակման պատճառով Սաուդյան Արաբիայի՝ աշխարհում նավթի արդյունահանման ծավալներով Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր արտադրողի, նավթի արտահանումը կրճատվել է մոտ 50%-ով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր օմանցի և սաուդցի պաշտոնակիցների հետ առանձին հեռախոսազրույցներում Հորմուզի նեղուցի անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել, փոխանցում է Reuters գործակալությունը։
Ռուսական անօդաչուների՝ Ռումինիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ բողոքով երկրի արտգործնախարարություն կանչված Ռուսաստանի դեսպանը անընդունելի է համարել Մոսկվային ուղղված մեղադրանքները և ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի արտաքսումը, ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ հայտնել են դեսպանությունից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ այսօր Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմի ներկայացուցիչներին։
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջինն էր հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։
Նիկոլի կառավարությունն այնքան հակասական, չմտածված, փոփոխական և եսակենտրոն որոշումներ ու օրենքներ է ընդունել, որ, դրսի դերակատարներն այլևս չեն վստահում նրանց:
Ավելի քան 390 ԱԹՍ է Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել հուլիսի 27–ի ժամը 20.30-ից մինչև հուլիսի 28–ի 06.30-ն (Մոսկվայի ժամանակով)։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Ֆրանսիայում և Իսպանիայում շարունակում են պայքարել վերջին տարիների ամենախոշոր անտառային հրդեհների դեմ։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
ԱՄՆ ռազմածովային ուժերը ներկայում Արաբական ծովում տեղակայել են 17 ռազմանավից բաղկացած խմբավորում, որը կարող է ներգրավվել Իրանի դեմ լայնածավալ հարվածների դեպքում։ Այդ մասին վկայում են ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալները։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։