168.am-ն օրերս «Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. քաղաքապետարանի ճոխ-ճոխ գնումները» և «Քեֆ անողին քեֆ չի պակսի․ Ով ինչքան է ստացել «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության միջոցառումներին մասնակցության համար. ՄԱՍ 2» հրապարակումներով անդրադարձել էր «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում Երևանի քաղաքապետարանի՝ առավել խոշոր գնումներին։
«Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ է մատուցել «Նումա» ՍՊԸ-ն՝ 10 միլիոն 530.000 դրամով ապահովելով Հյուսիսային պողոտայում 50 մասնակցով գինու փառատոնի ու Դիանա Աբգարի անվան զբոսայգում 24 մասնակցով գարեջրի փառատոնի կազմակերպումը։
Երգչուհի Ալլա Լևոնյանն այսօր Բագրատ սրբազանի հետ մտավորականների հանդիպումից առաջ լրագրողներին ասաց, որ այսօր բոլորն էլ պարտավոր են լինել Առաքելական եկեղեցու ու Բագրատ սրբազանի կողքին, քանի որ հայոց պատմության ընթացքում, երբ Հայաստանը պետականություն չի ունեցել, եկեղեցին է ստանձնել հայապահպան առաքելությունը:
Երգչուհի Լուսինե Պողոսյանն Ազատության հրապարակում մասնակցում է համաժողովրդական հանրահավաքին:
Ռուսական «Ну ка, все вместе!» և «Ну-ка, все вместе! Битва сезонов» մրցույթներից հայտնի դարձած հայազգի երգչուհի Արփի Աբգարյանը, որին հաջողվեց երկու անգամ ժյուրիի 100 անդամներին ոտքի կանգնեցնել, մեծացել է հայկական ավանդական ընտանիքում, որտեղ նրան արգելել են բեմ դուրս գալ: Արփիի ծնողներն Ախալցխայից են, Արփին մեծացել է Սոչիում և հիմա երաժշտական գործունեությունը ծավալում է Ռուսաստանի Դաշնությունում:
«Մենք՝ արցախցիներս, մեր կյանքում ավելի մեծ դժվարություններ ենք տեսել, այնպես որ, սա արցախցիների համար թեթև դժվարություն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից փակելու հարցին՝ ասաց երգչուհի Գայա Արզումանյանը։