Բաժիններ՝

Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է իր նախկին ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» կատարած հրապարակմանը:

Ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում վերահրապարակել է գերմանական ակումբի պաշտոնական էջի տեղադրած տեսանյութը, որտեղ ցուցադրվում է Գերմանիայի առաջնությունում իր մասնակցությամբ խաղային դրվագներից մեկը:

​Բուն տեսանյութը համատեղ հրապարակվել է «Բորուսիայի» և Բունդեսլիգայի ինստագրամյան էջերի կողմից։ Կարճ հոլովակում ներկայացված են հայ կիսապաշտպանի ուշագրավ գործողությունները խաղադաշտում։

​Տեսանյութին կից գերմանական ակումբի մամուլի ծառայությունը կատարել է «Մաքուր տեխնիկա» գրառումը՝ հատուկ նշելով ֆուտբոլիստի պաշտոնական էջը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031