Բաժիններ՝

Բողոքի ակցիաներ Հավանայում. վառելիքի պաշարները սպառվել են

Կուբայի մայրաքաղաք Հավանայում չորեքշաբթի երեկոյան բողոքի ակցիաներ են ընթացել։ Ամերիկյան շրջափակման ֆոնին՝ կարիբյան կղզին էներգետիկ ճգնաժամում է հայտնվել, բնակիչներին զայրացրել են համատարած հոսանքազրկումները։

Ցուցարարները ճանապարհներ են փակել, աղբ այրել, վանկարկելով՝ «Միացրե՛ք լույսերը», ինչպես նաև՝ «Միասնական ժողովուրդը երբեք չի պարտվի»։

Reuters-ի հաղորդմամբ՝ այս գիշեր բողոքի խոշորագույն ակցիան է ընթացել էներգետիկ ճգնաժամի մեկնարկից ի վեր։

Էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարարը նախօրեին հայտարարել էր, որ դիզելային և նավթային վառելիքի պաշարներն ամբողջապես սպառվել են, իսկ էլեկտրական ցանցը «կրիտիկական» վիճակում է հայտնվել։

Էներգետիկ դեֆիցիտը և հոսանքազրկումները վատթարացան հունվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հայտարարել է Կուբայի կոմունիստական կառավարությանը հեռացնելու ցանկության մասին, էմբարգո սահմանեց՝ երկրին վառելիք մատակարարել փորձող պետություններին սպառնալով տուրքերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031