Արմեն Գրիգորյանն ու Դաֆնե Մարեն մտքեր են փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930