Ժոզե Մոուրինիոն կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա
«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է շարունակել իր կարիերան «Նյուքասլ Յունայթեդում»: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը։
Ըստ աղբյուրի՝ «Նյուքասլի» սեփականատերերը գնահատում են պորտուգալացի մարզչին և կցանկանային համագործակցել նրա հետ, եթե ներկայիս մարզիչ Էդի Հոուն հեռանա թիմից։ Քաթարի «Ալ-Սադի» մարզիչ Ռոբերտո Մանչինին նույնպես անգլիական ակումբի շորթ-լիստում է։
«Նյուքասլ Յունայթեդը» ներկայումս Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ 42 միավորով։



