Թուրքիայի ամենահարուստ մարդու կարողությունը 5.3 մլրդ դոլար է
Շաբան Ջեմիլ Քազանջըն դարձել է Թուրքիայի ամենահարուստ գործարարը՝ առաջ անցնելով Մուրադ Ուլքերից։ «Forbes» բիզնես ամսագրի թարմացված ցանկի համաձայն՝ Քազանջըի կարողությունը կազմում է շուրջ 5.3 մլրդ դոլար, մինչդեռ Ուլքերի կարողությունը գնահատվում է 5.2 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Քազանջի ունեցվածը կարող է ավելանալ նաև ժառանգության հաշվին։ Այս տարվա հունվարին մահացել էր «Kazancı Holding»-ի պատվավոր նախագահ Ալի Մեթին Քազանջըն, որի բաժնետոմսերը նախատեսվում է բաժանել ժառանգների միջև։
Սպասվում է, որ դրանց փոխանցումից հետո Շաբան Ջեմիլ Քազանջն ավելի կամրապնդի իր դիրքերը՝ որպես Թուրքիայի ամենահարուստ քաղաքացի։



