Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հաղթանակը կիրակի օրը՝ ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին նա գրել է X հարթակում:

«Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան։ Երկիրը վերականգնում է իր եվրոպական ուղին։ Միությունն ավելի ու ավելի ուժեղ է դառնում», – նշել է ֆոն դեր Լայենը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կիրակի երեկոյան ընդունել է պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հաղթանակի առթիվ շնորհավորել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930