Եվրոպայի ղեկավարները շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

Եվրոպական երկրների ղեկավարներն ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին շնորհավորել են Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարական մասնակցության հաղթանակը, հունգարացի ժողովրդի նվիրվածությունը Եվրոպական միության արժեքներին և Հունգարիայի կողմնակցությունը Եվրոպային։ Եկեք միասին առաջ շարժվենք դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա՝ հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցունակության և մեր ժողովրդավարության», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա հավելել է, որ անձամբ է շնորհավորել Մագյարին հաղթանակի կապակցությամբ։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին սոցցանցում իր գրառման մեջ նույնպես շնորհավորել է Մագյարին «ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի» առթիվ։

Մագյարի հաղթանակին է անդրադարձել նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Հունգարիա։ Լեհաստան։ Եվրոպա։ Կրկին միասին», – գրել է նա սոցցանցում։

Իր հերթին, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է. «Հունգարացիները պատմական ընտրություն են կատարել միասնական Եվրոպայի կազմում՝ մերժելով այն ուժերին, որոնք անտեսում են իրենց շահերը»։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն այն կարծիքն է հայտնել, որ Հունգարիայում կայացած ընտրությունները «նոր գլուխ են նշանավորում» երկրի պատմության մեջ։

Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մագյարի հաղթանակը «պատմական պահ է ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դիմել է Մագյարին. «Եկեք միավորենք ջանքերն ուժեղ, անվտանգ և ամենից առաջ միասնական Եվրոպա ստեղծելու համար»։

Ձայների գրեթե 99%-ի հաշվարկի նախնական արդյունքների համաձայն, Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցությունը 138 տեղ է ստացել 199-տեղանոց խորհրդարանում։ Վիկտոր Օրբանն ընդունել է պարտությունը։ Նա շնորհավորել է Մադյարին և ընտրությունների արդյունքները համարել «ցավոտ», բայց «հստակ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930