«Ինտեր»-ը գոլառատ խաղում հաղթել է «Կոմո»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Կոմո»-ի հետ:
«Ինտեր»-ին հաջողվեց հաղթանակի հասնել 4-3 հաշվով: Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Մարկուս Թյուրամն ու Դենզել Դյումֆրիսը, որոնք դարձան դուբլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է 75 միավորով: Երկրորդ տեղում գտնվող «Նապոլի»-ն ունի 66 միավոր:



