Բաժիններ՝

Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա

Տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտարարված երկշաբաթյա հրադադարն ԱՄՆ-ի և Իրանի միջև «կարևոր առաջընթաց քայլ է»։

«Իհարկե, սա փխրուն խաղաղություն է, բայց մենք ցանկանում ենք, որ այն հանգեցնի համաձայնագրի։ Ավստրալիայի կառավարությունը նաև համոզված է, որ սա պետք է վերաբերի նաև Լիբանանին։ Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղություն այս տարածաշրջանում», – հայտարար է Ալբանեզեն։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունը «մեծապես վնասակար» էր՝ շեշտելով հակամարտության դադարեցման անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-Իրան հրադադարի անկայունացումը կանխելու համար։

«Մենք ցանկանում ենք տեսնել Լիբանանի ներառումը հրադադարի մեջ, – ասել է նա։ – Մենք ցանկանում ենք, որ այն տարածվի Լիբանանի վրա, քանի որ հակառակ դեպքում դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը»։

Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի ինքնիշխանությունը «չպետք է խախտվի», և որ քաղաքացիների կյանքի և սեփականության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։

Մերձավոր Արևելքի երկրները նույնպես խստորեն դատապարտել են Լիբանանին հարվածները: Կատարի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը հորդորել Իսրայելին դադարեցնել հարձակումները։ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հարվածները նպատակ ունեին խաթարել տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափման ջանքերը: Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Իսրայելի գործողությունները վատթարացնում են երկրում մարդասիրական իրավիճակը:

Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի արտգործնախարարները։

Իսրայելական բանակն ապրիլի 8-ի կեսօրին հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Բեյրութին, Բեքաայի հովտին և հարավային Լիբանանի տարածքներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկրի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։ Մարտի 2-ից ի վերև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է գրեթե 1740-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930