Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։

Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք։

Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։

Սամվել Կարապետյանը այն ժամանակ մեզ զգուշացնում էր վերահաս աղետի մասին։

Այսօր էլ է նա մեզ զգուշացնում վերահաս վտանգի մասին՝ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի վերաբերյալ, որի գինը իր երեխայից կտրելով վճարելու է ամեն հայաստանցի, բացի Փաշինյանից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930