Մագուայերը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը նոր պայմանագիր է կնքել, որը նրան կպահի ակումբում մինչև 2027 թվականի հունիսը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կենտրոնական պաշտպանը միացել է ակումբին 2019 թվականին և այդ ժամանակվանից ի վեր ակումբի կազմում անցկացրել է 266 խաղ՝ նվաճելով Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը։
««Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացնելը մեծագույն պատիվ է։ Դա պատասխանատվություն է, որն ինձ և իմ ընտանիքին հպարտացնում է ամեն օր:
Կարող եք զգալ այս հետաքրքիր թիմի հավակնությունն ու ներուժը։ Ակումբի վճռականությունը՝ պայքարելու խոշոր գավաթների համար, բոլորի համար ակնհայտ է, և ես վստահ եմ, որ մեր լավագույն պահերը միասին դեռ առջևում են»,- ասել է Մագուայերը:



