Պուտինը Փաշինյանին հիշեցրել է, որ ՀՀ-ում կան ռուսամետ ուժեր, և նրանց խոչընդոտել պետք չէ․ BBC

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինին։ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները ներկայում բարդ են։ Առաջնորդները քննարկել են Հայաստանի նախընտրական քարոզարշավը, Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և թե արդյոք ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը կխաթարի Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը։ Արդյոք Ռուսաստանը լծակներ ունի Հայաստանի ընտրությունների վրա ազդելու։ Կարո՞ղ են Պուտինն ու Փաշինյանը խուսափել առևտրային հակամարտությունից․ այս հարցերին BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում անդրադարձել է անկախ լրագրող և քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեևը։

Ինչպես նա նշել է, Պուտինը Փաշինյանին հիշեցրել է, որ ՀՀ-ում կան ռուսամետ ուժեր։ Նա հստակ հիշեցրել է, որ ՀՀ-ում կա նման քաղաքական ուժ, որը պետք է մասնակցի ընտրություններին, և որի համար պետք չէ խոչընդոտներ ստեղծել։ Փաշինյանն անխոս գլխի է ընկել, որ խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։

Անդրադառնալով «Թրամփի երթուղուն»՝ քաղաքագետն ընդգծել է, որ այն ռազմավարական կարևորություն ունի Ադրբեջանի համար։ Նրա խոսքով՝ աշխատանքներ արվում են, սակայն ոչ մի ճանապարհ չկա։ Նախորդ տարի Վաշինգտոնը խիստ հետաքրքրվածություն էր ցուցաբերում այդ երթուղու նկատմամբ, սակայն Թրամփի ուշադրությունն այժմ այլ ուղղությամբ է։

Լրագրողը նաև ընդգծել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կանդրադառնա Իրանում պատերազմը «Թրամփի երթուղու» վրա։

Կրիվոշեևը հավելել է, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ից փոխել Սահմանադրությունը, սակայն դա չի լինի մինչև ընտրություններ, քանի որ այդ հարցը տոքսիկ է։ Փաշինյանն այժմ չի ցանկանում ոչնչացնել իր վարկանիշը։ Այդ ամենը կախված կլինի ընտրությունների արդյունքներից, որոնք բավականին բարդ են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930